|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում նոյեմբերի 2-ին կբացվի նոր գեղարվեստական ցուցադրություն:
«Թանգարանում կցուցադրվեն Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի գեղարվեստի ֆակուլտետի գեղանկարի ամբիոնի վարիչ Լեմս Ներսիսյանի նկարները»,- yerkir.am-ին տեղեկացրեց թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը:
Նա նշեց նաեւ, որ նկարներում պատկերված են բնության տարբեր տեսարաններ` Դեբետը, Արաքսը, Սևանա կղզին:
«Նրա նկարներում ներդաշնակ են գույները` դեղինի, կապույտի, սպիտակի ու կարմիրի գերակայությամբ»,- ասաց Թուխիկյանը` հավելելով, որ բնությունն իր հարուստ տեսարաններով թանգարանում կհյուրընկալվի մինչև նոյեմբերի 9-ը: