Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
«Ժողովո՜ւրդ, բռնվեք, ստորագրեցինք ԱՄՆ ռազմավարական գործընկեր լինելու կանոնադրությունը... Ասեք՝ օդներս փոխվեց... Էս անգամ բանակցությունները տանում ենք միջուկային անվտանգության և ատոմային էներգետիկայի ոլորտ, ինչն ընդգծում է համատեղ հանձնառություններ՝ չտարածման մասով»։ Այս մասին գրել է Yerevan.Today կայքի խմբագիր Սևակ Հակոբյանը՝ անդրադառնալով Հայաստանի և ԱՄՆ–ի միջև ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրմանը։
«Պետք ա ատոմային անվտանգության տիրույթում նոր հարթակներ ստեղծենք երկու երկրների համագործակցության համար՝ և՛ միջուկային էներգիայի, և՛ գիտության, և՛ տեխնոլոգիաների ուղղությամբ:
Հիմա տեսեք ինչ ունենք անելու էս 6 օրվա ընթացքում, քանի Բլինքենը էդ կաբինետում ա, Բայդենն էլ Սպիտակ տան միջանցքներում իր կաբինետն ա ման գալիս: Պետք ա հասցնենք ստորագրենք էլի մի 20-30 հուշագիր, համաձայնագիր, պայմանագիր. հակառակ պարագայում, վախենամ, մյուս վարչակազմը մի հատ երկար դարակի տակն ա դնելու էս կանոնադրությունը, էնքան մինչև դեղնի:
Բերեք շրջանակի մեջ, սիրուն կախեք Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի կողքին»,–գրել է նա: