|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Մեքսիկայի հարավարեւելյան Տաբասկո նահանգի 10 խոշոր գետերը վարարել են չդադարող հորդ անձրեւների պատճառով: Փրկարարների տվյալներով` 90 հազար տուժած կա, հեղեղվել է նահանգի 9 շրջան:
Ըստ Reuters-ի` կառավարությունն արդեն միջոցներ է ձեռնարկում աղետի հետեւանքների վերացման ուղղությամբ, սակայն Տաբասկոյի նահանգապետ Անդրես Գրանիեր Մելոն հայտարարել է, որ օգնությունը կբավարարի միայն 20 հազար մարդու:
Ի դեպ, վերջին շաբաթվա ընթացքում Մեքսիկան մեկ այլ աղետի զոհ էլ է դարձել. Խաղաղ օվկիանոսից հարձակում է գործել «Ջովա» փոթորիկը, որը 8 մարդու մահվան պատճառ է դարձել, 6-ը անհայտ կորել են, տուժել են բնակելի տներ, ձեռնարկություններ ցանքատարածոթյուններ: