|
Փոխարժեքներ
17 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.76 |
| EUR | ⚊ | € 448.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.8082 |
| GBP | ⚊ | £ 512.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.71 |
Փաստորեն, Ֆրանսիայի հարավկովկասյան այցից դժգոհ են ոչ միայն Ադրբեջանում, այլեւ Վրաստանում:
Վրաստանի ժողովրդական արտիստ, օպերային երգիչ Լելիկո Ջափարիձեն, անդրադառնալով Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի` տարաշրջան կատարած այցին, տեղի լրատվամիջոցներից մեկին հայտնել է, որ Վրաստանի իշխանությունները չպետք է գերագնահատեն Սարկոզիի այցի նշանակությունը. «Սարկոզին Վրաստանին ընդամենը 2.5 ժամ հատկացրեց: Վրաստան կատարած նրա այցը հենց այնպես, ձեռքի հետ այց էր»:
Մեր բարեկամ հարեւանները, պարզվում է, նույնպես «ծանր» են տարել Սարկոզիի` Հայաստանի նկատմամբ դրսեւորած առանձնահատուկ վերաբերմունքը: Ջափարիձեն եւս ընդգծել է, որ Սարկոզին մեծ կարեւորություն է տվել հատկապես Հայաստան կատարելիք այցին, քանի որ նրա համար շատ կարեւոր է Ֆրանսիայի հայ համայնքի աջակցությունը:
«Ավելին, նա իր հետ բերել էր հայտնի երգիչ Շառլ Ազնավուրին: Ֆրանսիայի հայ համայնքը շատ ուժեղ է»,- ասել է Ջափարիձեն: