Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Երեկ ավարտվեց Եվրո 2012-ի խմբային փուլը: Հայաստանի հավաքականն, անկասկած, խմբում ցույց տվեց ամենավառ ֆուտբոլը:
Ո՛չ եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճած Ռուսաստանի հավաքականը, ո՛չ էլ երկրորդ տեղը գրաված Իռլանդիայի հավաքականը ոչ մի տպավորություն չթողեցին. խաղացին միայն հանուն արդյունքի, հավաքեցին համապատասխան թվով միավորներ և, այո, խմբում գրավեցին առաջին երկու տեղերը: Սակայն նրանց ֆուտբոլը այն խաղը չէ, որը ցնծության է հասցնում միլիոնավոր երկրպագուների, այն չտպավորեց, և նրանց անցկացրած հանդիպումներից հետո հանդիսատեսի հիշողության մեջ մնացին միայն ցուցատախտակի վրա վառվող թվանշանները, ուրիշ ոչինչ:
Այլ էր այս մրցաշարում Հայաստանի երիտասարդ հավաքականի թողած տպավորությունը: Երևի` սա վերջին 35 տարիների լավագույն հայկական թիմն է: Անցկացված հանդիպումներից և ոչ մեկում մեր հավաքականը ոչ միայն խաղով չզիջեց իր մրցակիցներին, այլև նույնիսկ պարտված հանդիպումներում շատ դեպքերում գերազանցում էր նրանց: Իսկ մեր հաղթանակները շատ ավելի տպավորիչ էին, թիմային խաղն ավելի գրագետ էր, իսկ տակտիկական առումով Վարդան Մինասյանի փայլուն աշխատանքը ցրեց նաև այն կարծրատիպը, թե հայերը կարող են խաղալ միայն անհատական մարզաձեւերում:
Նախորդ բոլոր մրցաշարերում վերջին, իսկ լավագույն դեպքում՝ նախավերջին տեղը գրաված հավաքականից մերոնք ընդամենը երկու տարում վերածվեցին մի թիմի, որից զգուշանում, վախենում եւ հաշվի են նստում բոլոր մրցակիցները: Եվ, որ ամենակարևորն է, այս խաղով մեր հավաքականը խանդավառեց մեր միլիոնավոր ֆուտբոլասերներին, որոնք վերջապես հավատացին, որ մենք կարող ենք հաղթել նաև ֆուտբոլում, որ մեր երիտասարդ հավաքականը եթե ոչ այս անգամ, մյուս անգամ անպայման կլինի եզրափակչում: Եվ մենք ազգովի հպարտ ենք մեր թիմի արժանապատիվ ելութներով: