Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը գրում է․
«Նոյեմբերի 5_ին, ժամը 15_ին Երեւանում լինելու է պայծառ արեւ եւ 16 աստիճան ջերմություն։
Անձրեւ եւ ձյուն չի սպասվում, Ֆրանսիայի հրապարակում հավաքվածների վրա չեն կրակելու, գնդակոծելու, հրթիռակոծելու։ Միաժամանակ աթս_ներով չեն հարվածելու, ֆոսֆորային զինամթերք չեն կիրառելու։
Հիմա հարց` ի՞նչն է ստիպելու հայ մարդուն այդ օրը չգնալ Ֆրանսիայի հրապարակ եւ այո ասելու մեր հայրենիքի արժանապատիվ ապագային, ի՞նչն է ստիպելու խոշոր հաևկատու ընկերությունների ղեկավարներին իրենց աշխատողներին կոչ անել անպայման լինել Ֆրանսիայի հրապարակում։ Ի՞նչն է ստիպելու Ամենային հայոց կաթողիկոսին ժողովրդին կոչ չանի լինել Ֆրանսիայի հրապարակում։
Ասում են ի՞նչի համար կամ ում ենք ինչ ցույց տալու։ Աստծուն ենք ցույց տալու պետություն, հայրենիք եւ արժանապատիվ ապագա ունենալու մեր կամքը։
Ընդամենը։ Նոյեմբերի 5 ից հետո չեմ ուզում, որ լինի մարդ, որը ֆիզիկապես կարող էր ներկա լինել հանրահավաքին, բայց ծուլանալու կամ այլ անհարգելի պատճառով չի ներկայացել»։