Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում` կառավարական շենքի մոտակայքում, տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվել է 70 մարդ, մի քանի տասնյակը վիրավոր են: Նախնական տվյալներով` կառավարական համալիրի գլխավոր դարպասների մեջ է մխրճվել ականապատված բեռնատար, որի ղեկին եղել է մահապարտ: Շենքը, որում գտնվում են նաեւ վարչապետի նստավայրը եւ արտգործնախարարությունը, մեծ վնասներ է կրել:
Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է իսլամական «Ալ Շաբաբ» խմբավորումը. տեղեկացնում է mignews.com-ը:
1990-ականների սկզբից Սոմալիում շարունակվում է ներքին զինված հակամարտությունը: Պաշտոնական կառավարությունը վերահսկում է երկրի ընդամենը մի քանի շրջաններ եւ Մոգադիշոյի մի մասը: Հարավային եւ հյուսիսարեւելյան շրջանները գտնվում են տեղական կլանների ու «Ալ Քաիդա»-ի հետ կապեր ունեցող արմատական իսլամականների ձեռքում: Կառավարական զորքերի, Աֆրիկյան միության խաղաղապահների եւ գրոհայինների միջեւ բախումներ տեղի են ունենում համարյա ամեն օր: