|
Փոխարժեքներ
28 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
Սեպտեմբերի 13-ին «ՉԻ»-ն հրապարակել էր «Պաշտապանության նախարարությունը Դոնբասից քարածուխ է բերել Հայաստան. հարուցվել է քրեական գործ», որով 6 հարց էր հրապարակայնորեն ուղղել ոլորտի պատասխանատուներին:
Հարցերն ուղղել էին, որպեսզի դրանց պատասխանները ստանալուց հետո հանդես գան առավել ընդգրկուն հրապարակմամբ: Պատասխանները չեն ստացել:
Փոխարենը հրապարակման հեղինակը ծանուցագիր է ստացել որով հրավիրվում էր ՀՀ ՊՆ քննչական ծառայություն` թիվ 90154311 քրեական գործով` որպես վկա ցուցմունք տալու:
Ի դեպ, «ՉԻ» տեղեկություններով, այդ գործով արդեն մեկ անձ ձերբակալվել է: Վերջինս ՀՀ ՊՆ բաժնի պետերից մեկն է, ում հետ կապվում է չարաշահումների թեման: