կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-29 18:45
Հասարակություն

Օգնիր Արցախի ծայրամասային դպրոցներին

Օգնիր Արցախի ծայրամասային դպրոցներին

Համայնքը երկար չի ապրի, եթե չունի դպրոց կամ մանկապարտեզ: Հանրապետությունում շատ են նման կրթօջախները, որոնք նույնիսկ շենքային պայմաններ չունեն: Սա էլ է նպաստում համայնքից երիտասարդների արտահոսքին:

 

Հայաստանում մեկնարկել են «Օգնիր դպրոցիդ» եւ «Օգնիր մանկապարտեզիդ» ծրագրերը: Մինչ օրս մայրաքաղաքի դպրոցներին է փոխանցվել է շուրջ 641 միլիոն դրամ, նախակրթարաններին` 302 միլիոն դրամ:

 

Օրերս էլ «Օգնիր Արցախի ծայրամասային դպրոցներին» ծրագրի շրջանակում նախաձեռնությամբ է հանդես եկել Երեւանի քաղաքապետրանը: Գաղափարին արձագանքել են մայրաքաղաքի Ա.Չեխովի անվան թիվ 55 դպրոցը, թիվ 47 մանկապարտեզը, ինչպես նաեւ բարեգործական ու մասնավոր ընկերություններ:

 

Սեպտեմբերի 27-28-ը նրանք այցելել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ասկերանի շրջանի Նախիջեւանիկ գյուղի դպրոց: Այստեղ նրանց ուղեկցել են Ասկերանի վարչակազմի եւ շրջկենտրոնի միջնակարգ դպրոցի ներկայացուցիչները: Պատվիրակության անդամներն իրենց հետ տարել են գրենական պիտույքներ, մարզագույք, աշակերտական պայուսակներ, գեղարվեստական գրականություն, համակարգիչներ, ինչպես նաեւ նախադպրոցական տարիքի աշակերտների համար նախատեսված սեղաններ ու աթոռներ:

 

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են նաեւ, որ Նախիջեւանիկ գյուղի դպրոցի շենքում տեղակայված մանկապարտեզի սաներն էլ ստացել են խաղալիքներ, գրենական պիտույքներ, նկարչության տետրեր, տրամաբանությունը զարգացնող խաղեր: