|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
«Հայրենիք» հիմնադրամի աջակցությամբ Արցախի Քաշաթաղի շրջանի մի քանի համայնքների դպրոցների աշակերտներն ու ուսուցիչները կկարողանան իրականացնել հեռավար ուսուցումը:
Նոր կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով հեռավար ուսուցման անցած Արցախի Հանրապետության որոշ մարզերում երեխաների մի մասը զրկված էր կրթություն ստանալու հնարավորությունից՝ սոցիլական վիճակի պատճառով: Քանի որ և՛ կրթությունը, և՛ անվտանգությունը «Հայրենիք» զարգացման հիմնադրամի ծրագրային առաջնահերթություններից են, հիմնադրամի առաջին ծրագիրն իրականացվել է Արցախում: Քաշաթաղի շրջանի Բերձոր, Սուս, Մուշ, Ալաշկերտ համայնքների դպրոցների աշակերտները Հիմնադրամի կողմից նվեր են ստացել 50 սմարթֆոն, որոնք մինչև հեռավար կրթության ավարտը ապահովված կլինեն նաև ինտերնետ կապով: Ուսուցիչների անխափան աշխատանքը հնարավոր դարձնելու համար, հիմնադրամը դպրոցներին է նվիրելեր նաև համակարգիչներ:
ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի հիմնադրած «Հայրենիք» զարգացման հիմնադրամի նախաձեռնության նպատակն է՝ օժանդակել հայկական երկրորդ հանրապետության կրթական համակարգին՝ ապահովվելու կրթության շարունակականությունը, լուծելու արտակարգ պայմաններում կրթական գործընթացի արդյունավետ կազմակերպման խնդիրը:


