|
Փոխարժեքներ
16 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.76 |
| EUR | ⚊ | € 448.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.8082 |
| GBP | ⚊ | £ 512.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.71 |
Երեկ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հրաման է ստորագրել փոխվարչապետ, ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինի հրաժարականի մասին: Ինքը` նախարարը, հրաժարականի դիմում չի ներկայացրել: Նախագահը հրամանը ստորագրել է վարչապետի ներկայացմամբ:
Բանն այն է, որ Կուդրինը ԱՄՆ-ում Համաշխարհային բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի նստաշրջանում հրապարակայնորեն հայտարարել էր, որ մի շարք անհամաձայնություններ ունի երկրի ղեկավարի տնտեսական քաղաքականության հետ եւ ընտրություններից հետո չի պատրաստվում լինել նոր կառավարևության կազմում: Մեդվեդեւն էլ առաջարկել էր կա'մ բացատրություններ տալ, կա'մ` հրաժարական: Ի պատասխան Կուդրինը հայտարարել է, որ նախ պետք է խորհրդակցի վարչապետ Պուտինի հետ:
«Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում «Եդինայա Ռոսիա»-ի կենտրոնական գործկոմի ղեկավար Անդրեյ Վորոբյովը հայտարարել է, որ Ալեքսեյ Կուդրինին կփոխարինի ոչ պակաս կոմպետենտ մասնագետ: Նա հարգանքով է խոսել ֆինանսների նախկին նախարարի մասին, սակայն նշել է, որ երկրի զարգացման համար անհրաժեշտ է «թիմային ոգի»` հավելելով, որ բարձր պաշտոն զբաղեցնող անձը պետք պահպանի էթիկայի կանոնները եւ պատասխանատու լինի իր խոսքերի համար: