|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Կոմպոզիտոր, պրոդյուսեր, հասարակական գործիչ Ալեքսանդր Եգորովը Analitika.at.ua-ի հետ զրույցում հայտարարել է, որ Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, ներողություն խնդրի, փորձի ներում ստանալ եւ նոր պատմություն ու բարեկամական հարաբերություններ ստեղծի երկու ժողովուրդների միջեւ:
«Գերմանիան չամաչեց զղջալ ու ներողություն խնդրել հրեաներից ու աշխարհից ֆաշիստական վարչակազմի վայրագությունների համար: Նույնը պետք է անի նաեւ պաշտոնական Անկարան` իրենց մաքրելով նախնիների հանցագործությունների խարանը, հատկապես` որ ձգտում է Եվրամիություն: Բացի դրանից` նաեւ Ադրբեջանը պետք է դադարեցնի իր հակահայկական քաղաքականությունը` սկսված Բաքվում եւ Սումգայիթում, եւ ճանաչի Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը»,- նշել է Եգորովը: