Փոխարժեքներ
10 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.84 |
EUR | ⚊ | € 408.82 |
RUB | ⚊ | ₽ 3.8875 |
GBP | ⚊ | £ 487.91 |
GEL | ⚊ | ₾ 140.28 |
Հյուսիսային պողոտան ՀՀ անկախության 20-ամյա հոբելյանի առիթով մեկ օրով դարձել է «Վարպետաց տուն»:
Տերյան մշակութային կենտրոնի աշխատակազմը, ինչպես նաև Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ուսանողները, անմասն չմնալով ՀՀ անկախության տոնակատարությանը, իրենց ձեռքի աշխատանքով էին մասնակցում միջոցառմանը: Տերյան մշակութային կենտրոնի աշխատակից Էլիզա Սարգսյանի խոսքերով` արդեն 2-րդ տարին է, ինչ մասնակցում են միջոցառմանը: Հարցին, թե որքանո՞վ է այսօր Հայաստանը անկախ, տոնակատարության ակտիվ մասնակիցը, ուսերը թոթափելով, թերհավատորեն ասաց. «Դե, անկախ է, էլի»:
Դիմանկարիչ Վավ Հակոբյանի համար այս օրը առանձնապես չի տարբերվում մնացած օրերից: Նա ամեն օր 2000 դրամի դիմաց նկարում է անցորդներին: Հարցին, թե ի՞նչ է իր համար անկախությունը, նկարիչը պատասխանեց. «Գիտես` հիմա ինչ հարց ես տալիս, պետք ա տայիր էն վախտ, երբ բազմոցին նստած լինեինք, մոմերը վառվեր, ու մենք գինի խմեինք»:
Ուշագրավ էր Արգիշտի թագավորի բեմադրությունը: Թագավորը բազմոցին նստած` 2 զինվորների պաշտպանությամբ, նկարվում էր անցորդների հետ: Զրուցելով զինվորների հետ` պարզ դարձավ, որ նրանք չգիտեն, թե որն է իրենց դերը, և թե ով է իրենց կողքին նստածը: Հարցին, թե ո՞վ է բեմադրել ներկայացումը, զինվորը պատասխանեց. «Սուրեն ձաձ, մի րոպե կգաս»: «Սուրեն ձաձ»-ն էլ տեղեկացրեց, որ բեմադրությունը Արգիշտի թագավորի մասին է, իսկ, թե ով է բեմադրիչը, պատասխանեց. «Կազմակերպված ա էլի, ես շատ եմ հասկանում, 2 տոն խառնել են իրար»: Նկատի ուներ նաեւ Էրեբունի-Երեւան տոնակատարությունը: