|
Փոխարժեքներ
17 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.76 |
| EUR | ⚊ | € 448.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.8082 |
| GBP | ⚊ | £ 512.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.71 |
ԱՄՆ-ում բնակվող հայերը ստեղծել են «Ամերիկայի հայ զինյալներ» կազմակերպությունը, որը հիշեցնում է ASALA-ն: Նոր կազմակերպության նպատակն է պայքարել Հայաստանի եւ ԱՄՆ-ի թշնամիների դեմ. գրում է թուրքական Sabah թերթը:
Neo-ASALA-ն ակտիվորեն քարոզչություն է իրականացնում Facebook-ում, նաեւ իր պաշտոնական Americanarmenianmilitia.com կայքում: Բացի այդ` Կալիֆոռնիայի տարբեր շրջաններում մոտ հազար մարդ զինվորական հատուկ պատրաստություն է անցնում:
Թուրքական հետախուզությունն, ըստ թերթի, արդեն զբաղվում է կազմակերպության ուսումնասիրությամբ: Թուրքիայի ԱԳՆ-ն նաեւ զգուշացրել է ամերիկյան կողմին «ոչ լեգալ» կազմակերպության մասին: