|
Փոխարժեքներ
18 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.57 |
| EUR | ⚊ | € 447.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7465 |
| GBP | ⚊ | £ 508.82 |
| GEL | ⚊ | ₾ 141.61 |
Մեր տեղեկություններով` Վայոց Ձորի Վայք քաղաքի ջերմուկի գործարանի երկրորդ մասնաշենքը, որը մինչ այս չէր գործում, պատրաստվում է ձեռք բերել ու գործարկել ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը:
Նա մոտ երկու շաբաթ առաջ այցելել է գործարան, ծանոթացել պայմաններին և, ըստ վայքեցիների, ցանկություն է հայտնել համագործակցել գործարանի սեփականատեր Հենրիկ Խաչատրյանի` Միլիոնչիկ Հենոյի հետ: Վերջնական պայմանավորվածություն ձեռք չի բերվել, սակայն վայքեցիներն ուրախ են, որ ջերմուկի գործարանի նոր արտադրամասի գործարկմամբ նոր աշխատատեղեր կբացվեն: