|
Փոխարժեքներ
01 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.65 |
| EUR | ⚊ | € 442.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.7305 |
| GBP | ⚊ | £ 502.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Երեկ ՏԻՄ ընտրություններին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն առանց առաջին տիկնոջ էր եկել։ Լրագրողների հետ ճեպազրույցում Արցախի Հանրային ռադիոյի լրագրող Բելլա Լալայանը նախագահից հետաքրքրվեց՝ առաջին տիկինը չի՞ քվեարկելու։ Ի պատասխան` նախագահը տեղեկացրեց, որ նա հանրապետությունում չէ։
Պարզվում է` լրագրողի հարցը խիստ վրդովեցրել է Արցախի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Նորեկ Գասպարյանին: Նա իր մոտ է կանչել լրագրողին ու վիրավորել։ Այս մասին Բելլա Լալայանն այսօր գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում։
Ընդ որում` առաջին անգամ չէ, որ Նորեկ Գասպարյանը նման պահվածք է դրսեւորում, լրագրողն էլի է անդրադարձել դրան։
Ցավոք, վերջին շրջանում Արցախում լրագրողների հանդեպ նման վերաբերմունք շատ է պատահում: Դեպի ո՞ւր ենք գնում, մի՞թե այդպես պետք է ժողովրդավարություն կառուցենք։