|
Փոխարժեքներ
22 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.59 |
| EUR | ⚊ | € 438.2 |
| RUB | ⚊ | ₽ 4.9652 |
| GBP | ⚊ | £ 503.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.47 |
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն այսօր ԱԺ-ում հիշեցրեց, որ արդեն ութ ամիս է, ինչ գործում է ԱՊՊԱ-ն, որը շարունակում է բավական բուռն ելույթների տեղիք տալ:
Նա տեղեկացրեց, որ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը որոշել է կազմակերպել լսումներ` այս համակարգի ութամսյա գործունեության հետ կապված` սկսած առկա խնդիրներից, վերջացրած զարգացումների հնարավոր սցենարների քննարկմամբ, ներառյալ` սակագների հարցը:
Ելնելով այս ամենից` պատգամավորը դիմեց քաղաքացիներին` սեպտեմբերի 26-ին` ժամը 12-ին, լինել ԱԺ-ում` բաց քննարկմանը մասնակցելու համար: Տեղեկությունների եւ գրանցման համար պետք է զանգահարել 51 34 89 հեռախոսահամարով: