|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հայտարարեց, որ բոլոր խմբակցությունները կողմ են «Սումգայիթյան ոճրագործությունների 30-րդ տարելիցի մասին» հայտարարություն ընդունել: Նրա խոսքով՝ թեև հայտարարության վերնագրում գրված է` Սումգայիթյան ոճրագործություններ, դրանում ներառված են նաև Ադրբեջանի կողմից հայատյացության այլ դեպքեր։
«Այստեղ ներառված են նաև Բաքվում և Շուշիում եղած ջարդերն ու առ այսօր տեղի ունեցող իրադարձությունները։ Փաստերը վկայում են, որ Ադրբեջանում հակահայկական քաղաքականությունը պետական մակարդակի քաղաքականություն է, որն ուղեկցվում է միջազգային իրավունքների, հատկապես` հումանիտար իրավունքի խախտմամբ», - նշեց Աշոտյանը։
Ըստ նրա՝ այս հայտարարությունը նաև ուղղված է արտաքին լսարանին, այն նպատակ ունի լայն միջազգային հանրությանը իրազեկել՝ ակնկալելով, որ պատշաճ գնահատականի կարժանացնեն փաստարկված իրադարձությունները։
Աշոտյանը տեղեկացրեց, որ հայտարարությունը ԱԺ-ում կքննարկվի փետրվարի 28-ին՝ չորեքշաբթի, և հույս հայտնեց, որ ընթերցվելուց անմիջապես հետո ԱԺ-ն կընդունի հայտարարությունը։