Փոխարժեքներ
07 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.23 |
EUR | ⚊ | € 416.43 |
RUB | ⚊ | ₽ 3.95 |
GBP | ⚊ | £ 499.68 |
GEL | ⚊ | ₾ 141.84 |
Վերջին հանրահավաքի ժամանակ «արմատական» ընդդիմության ղեկավարն իր ելույթում դիմեց մանր խորամանկության. իշխանությանը քննադատելու համար նա սկսեց մեջբերումներ անել WikiLeaks-ի հրապարակումներից` մոռանալով, որ այդ նույն աղբյուրը բացահայտել է իր վարքագծի բազմաթիվ խայտառակ դրսևորումներ։
Ընդհանրապես, այդ բացահայտումները խիստ բացասական լույսի ներքո ներկայացրին թե' ներկայումս որպես ընդդիմադիր ներկայացող նախկին, թե' ներկայիս իշխանությանը։ Պարզվում է, որ անկախության 20-ամյակը նշող «նժդեհական» իշխանության և «հիմնադիր» նախագահի կողմնակիցները առիթը բաց չեն թողել ամերիկյան լայն «կրծքին» գլուխները դրած հոնգուր-հոնգուր լաց լինելու և հակառակորդից բողոքելու համար։ Եվ դա անում են մարդիկ, ովքեր պատեհ-անպատեհ հայտարարում են «հայկական» շահերով առաջնորդվելու իրենց սկզբունքի մասին, իսկ ուրիշներին մեղադրում են «դրսից» ղեկավարվելու մեջ։
Եվ սրանք դեռ միայն ամերիկյան աղբյուրների բացահայտումներն են։ Իսկ ինչեր կարող են պարզվել, եթե մի օր հանկարծ ի հայտ գա ռուսական WikiLeaks-ը։ Այ այստեղ կարող է պարզվել, որ նույն այդ մարդիկ պատրաստ են հանուն քաղաքական շահի ցանկացած մեկին դիմել, միայն թե դրսի «ձյաձյաները» նրանց ճանաչեն որպես Հայաստանում իրենց շահերը ներկայացնող ուժ։
Այսքանից հետո միայն մնում է եզրակացնել, թե վերջապես ժողովուրդը, ընտրողը երբ կամք կդրսևորի և անկախ Հայաստանի քաղաքական դաշտը կմաքրի և մեկից, և մյուսից՝ մատնացույց անելով դուռը։