Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Սեպտեմբերի 11-ին Ալավերդի քաղաքում կայացած քաղաքապետի ընտրություններում ձայների մեծամասնությամբ հաղթանակ է տարել Ալավերդու նախկին փոխքաղաքապետ, Հայաստանի Հանրապետրական կուսակցության անդամ Արտավազդ Վարոսյանը:
Նրա օգտին քվեարկել է 3484, իսկ վերջինիս մրցակցի` կոմունիստ Կամո Բաբայանի օգտին` 386 ընտրող:
Ընդհանուր առմամբ, Ալավերդիում ընտրողները պասիվ են եղել. ընտրություններին մասնակցել է ընտրողների ընդհանուր թվի մոտ 24 տոկոսը` 4027 մարդ:
Քաղաքապետի պաշտոնի համար պայքարն ընթացել է երկու թեկնածուների` ՀՀԿ-ական Արտավազդ Վարոսյանի եւ Կոմունիստական կուսակցության անդամ, սակայն ինքնաառաջադրված Կամո Բաբայանի միջեւ:
Հիշեցնենք, որ Ալավերդու նախկին քաղաքապետ Արթուր Նալբանդյանը, որը համայնքի ղեկավարն էր 2005 թվականից, հուլիսի 28-ին նշանակվել էր Լոռու մարզպետ: