|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հայտարարել է, որ Սիրիայի վրա Արեւմուտքի հարձակման դեպքում իր երկիրը «բոլոր միջոցներով» կպաշտպանի Բաշար Ասադի վարչակարգը. տեղեկացնում է արաբական Al-Diyar թերթը:
Հայտարարությունը Ահմադինեժադն արել է Կատարի էմիր շեյխ Համեդ բեն Խալիֆի հետ հանդիպման ժամանակ: Էմիրը փորձել է Իրանի նախագահին համոզել, որ Ասադի վարչակարգը փրկելու ձգտումները լավ բանի չեն հանգեցնի, սակայն` ապարդյուն: Իրանի նախագահն ընդամենը պատասխանել է. «Սիրիայի նկատմամբ Արեւմուտքի ցանկացած ագրեսիա կհանգեցնի այն բանին, որ յուրաքանչուր մահմեդական կկանգնի նրա պաշտպանությանը: Հենց այդպես էլ կվարվի Իրանը»: