Փոխարժեքներ
07 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.36 |
EUR | ⚊ | € 416.1 |
RUB | ⚊ | ₽ 3.94 |
GBP | ⚊ | £ 499.15 |
GEL | ⚊ | ₾ 142.24 |
Փոխարժեքներ
07 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.36 |
EUR | ⚊ | € 416.1 |
RUB | ⚊ | ₽ 3.94 |
GBP | ⚊ | £ 499.15 |
GEL | ⚊ | ₾ 142.24 |
Լևոն Զուրաբյանի երեկվա ասուլիսից հետո վերջապես պարզ դարձավ, թե ինչու էր նա վստահ, որ ՀԱԿ երիտասարդ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը մոտ օրերս ազատ է արձակվելու:
Պարզվում է, որ Կոնգրեսը կոալիցիայի պատվիրակության առաջ խնդիր է դրել՝ մինչև բանակցությունների հերթական ռաունդը պարտադիր ազատ արձակել Տիգրան Առաքելյանին, կոալիցիան էլ համաձայնել է: Այսինքն՝ Կոնգրեսը բանակցությունները դադարեցնելու սպառնալիքը կիրառել է որպես շանտաժ: Եվ նրա համար ոչ մի նշանակություն չունի` իր ակտիվիստը իրավախախտում կատարե՞լ է, թե՞ ոչ, մեղավո՞ր է, թե՞ ոչ, հարկ կա՞ բացահայտելու օբյեկտիվ իրականություն, թե՞ ոչ:
Դեռ լավ է, որ կոնգրեսականների ինքնավստահության մասին քրեական հանցագործներն այնքան էլ տեղյակ չեն: Թե չէ ՀԱԿ-ի «անդամատոմս» ես ստանում, և ահա Կոնգրեսի ինքնավստահության թևերին նստած` դեպի ազատություն տանող ճանապարհը բաց է: Կարելի է նույնիսկ այս մեթոդով մարդկանց ազատելու բիզնես սկսել. ո՞վ է խանգարելու, իրենք են որոշողը` ով է քաղբանտարկյալ, ով` քրեական:
Եվ այս ուժը դեռ խոսում է երկրում անպատժելիության վերացման ու օրենքի առջև բոլորի հավասարության մասին:
© 2024 Yerkir.am Բոլոր իրավունքները պաշտպանված են։