|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Եթե Ադրբեջանի համար մերժողականությունն այն կատեգորիան է, որից երբեւիցե չի ուզում հրաժարվել, ապա շատ հեշտ է ոչ թե մեկ շաբաթում, այլ մեկ րոպեում մերժել ցանկացած առաջարկ եւ շարունակել մնալ իր պահանջատիրության դիրքերում, ինչը Հայաստանի պարագայում այդպես չէ. մեկնաբանելով Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի` Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ վերջին առաջարկների պատասխանը, ասել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
«Հայաստանն ունի սցենարներ, Հայաստանն ունի զրուցելու եւ բանակցություններ վարելու բավական լայն դաշտ, եւ ավելի տրամաբանական կլինի, եթե լավ մտածենք եւ հետո միայն պատասխանենք»,- կարծիք է հայտնել նա` կարեւոր համարելով, որ Հայաստանը հասկանա Ալիեւի պատասխանի բնույթը եւ, դրանից ելնելով, կառուցի սեփական պատասխանը: