կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-07-16 14:32
Հասարակություն

"Ռոսիա" չհասած

"Ռոսիա" չհասած

Մի քանի օր է` Լոռու մարզից մեկնող  բոլոր երթուղային տաքսիների վերջին կանգառը երկաթուղային կայարանի մերձակա հրապարակն է: Սա Երևանի քաղաքապետի որոշումն է` մայրաքաղաքի կենտրոնը բեռնաթափելու ծրագրի շրջանակներում: 

Փոփոխությունը  որոշ ուղևորների  զայրույթն է առաջացրել: «Մարդիկ անտեղյակ էին. գոնե մի քանի օր առաջ մարդկանց տեղեկացնեին, թե չէ զանգը զանգի հետևից»,- ասում է «Հայավտոկայարան» ՓԲԸ-ի Վանաձորի ավտոկայանի պետ տեղակալ Բորիս Պալյանը:- Բացի այդ` մենք  պայմանագիր ենք ունեցել «Ռոսիայի» հետ, որ էնտեղ ենք կանգնելու, բայց, ամեն ինչ խախտելով, փոխել են կարգը,  առանց մեր կարծիքը հարցնելու տեղափոխել են: Սա մի կողմ, ամենակարևորը, որ բնակիչներն են անակնկալի եկել»:

Թեեւ Երևանի քաղաքապետարանը հավաստիացրել էր, թե ուղևորափոխադրման բնականոն աշխատանքը չի տուժելու, այնուամենայնիվ, ուղևորներից ոմանք դժգոհում են, որ ստիպված են նաև այլ տրանսպորտի համար վճարել` ցանկալի վայրը հասնելու համար:

Փոփոխությունը վերաբերում է նաև «Վանաձոր» տաքսի ծառայության մեքենաներին: Դրանց համար, սակայն, կարծես ոչ մի դժվարություն չի առաջացել: Ինչպես ղեկավարությունից նշեցին, իրենց համար մեկ է` «Ռոսիա», թե «Սասունցի Դավիթ»: