կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-06-29 15:21
Առանց Կատեգորիա

Մի օր էլ երկրից են քշելու

Մի օր էլ երկրից են քշելու

- Նոր շենք կուզեմ առնել Հայաստանում:

- Շատ լավ: Երկու շենքի արանքում 3 մետր տեղ կա, քոնն ալ ատ տեղ կը ճղտանք, կ’երթա:

- Բայց նեղ կըլլա:

- Ոչինչ, դուն հոգիդ լեն պահե:

Նարեկ Դուրյանի «Մենք ենք մեր ստերը» ներկայացումից բերված այս խոսքերը  մատի փաթաթան արած` շատերը զավթում են կանաչ տարածքները` սրճարաններ կառուցելով:

Հանրապետության հրապարակի շատրվանների դիմացի այգում (երեւանցիները հաճախ 2750 շատրվանների այգի են այն անվանում) անգամ մեկ մարդատեղ ճանապարհ չի մնացել, որ անցորդները անցնեն: Նեղ այգու երկու կողմերի երկայնքով ձգվող սրճարանները հիմա էլ կենտրոնական մասն են զավթել` անցորդներին քայլելու տեղ չթողնելով:

Այգում զբոսնելու, հանգստանալու եկած մարդիկ բողոքում են, որ իրենց կամաց-կամաց փողոց են քշում:

«Մի օր էլ երկրից են քշելու»,- զայրացած ասաց 62-ամյա Գրիգոր Նալբանդյանը: