կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-06-28 17:16
Արցախ

Արցախում հեռախոսակապն էժանացել է

Արցախում հեռախոսակապն էժանացել է

Հուլիսի 1-ից Արցախում կգործեն հեռախոսակապի նոր՝ նվազեցված սակագներ։ Այսօր այդ մասին հայտարարվեց ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նիստում։

Հեռախոսակապի միակ օպերատոր՝ «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության կողմից մատուցվող հեռախոսակապի սակագները հուլիսի 1-ից կնվազեն 9.5-33.3 տոկոսով. ԼՂՀ-ից ՀՀ կատարվող զանգերի սակագները հիմնականում կնվազեն 5 դրամով, բացառությամբ ԼՂՀ բջջային կանխավճարային համարներից դեպի ՀՀ անշարժ եւ բջջային համարներ զանգերի սակագները, որոնք կնվազեն 10 դրամով։

ԼՂՀ համարներին կարճ հաղորդագրության փոխանցման սակագինը նույնպես 5 դրամով կնվազի՝ դառնալով 10 դրամ։

Հիմնականում 5 դրամով կնվազեն նաեւ ԼՂՀ-ում ներցանցային զանգերի սակագները, բացառությամբ բջջային կանխավճարային համարներից դեպի անշարժ եւ շարժական համարներ. այս զանգերի համար բաժանորդները յուրաքանչյուր րոպեի համար կվճարեն 10 դրամ ավելի քիչ։

5 դրամով հուլիսի 1-ից կնվազեն նաեւ Premium հեռախոսային քարտերով եւ ֆիքսված անլար միջերես համակարգով կատարվող զանգերի րոպեավճարները։