|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
LulzSec կոչվող հաքերական խումբը, որն իր վրա է վերցրել երկու ամիս շարունակ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության, Հետաքննությունների դաշնային բյուրոյի եւ Սենատի կայքերի վրա հարձակումների պատասխանատվությունը, երեկ հայտարարել է ինքնալուծարման մասին. տեղեկացնում է Associated Press-ը:
«Մեր 50-օրյա շրջագայությունն ավարտվեց, եւ մենք մենք պետք է դեպի հեռուն լողանք»,- այս մետաֆորիկ հայտարարությունը հաքերները տեղադրել են Twitter-ում:
Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն` LulzSec-ը պատկանում է, այսպես կոչված` մոխրագույն հաքերների խմբին: Դրանք կիբերխուլիգաններ են. կայքերը ժամանակավորապես շարքից դուրս են բերում ոչ թե ֆինանսական շահույթ ստանալու, այլ դրանց անվտանգության մեջ առկա բացերը ցուցադրելու կամ վրեժ լուծելու նպատակով:
Այսպես` անցյալ շաբաթ խումբը սեփական հեռախոսային «թեժ գիծն» էր բացել, որի միջոցով կայքերի դեմ բողոքներ էր հավաքում: Եթե LulzSec-ի ղեկավարությունը որոշում էր, որ բողոքը տեղին է, գործի էր դրվում «ցանցային զենք»:
© 2026 Yerkir.am Բոլոր իրավունքները պաշտպանված են։