Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Նախընտրական շրջանը ոչ պաշտոնապես արդեն մեկնարկել է, եւ հենց այդ պատճառով էլ փորձ է արվում «արհեստական շնչառություն տալ» 2008 թվականին ձեւավորված շարժմանը` ՀԱԿ-ին. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ համոզմունք հայտնեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը:
Պատգամավորի պնդմամբ` այդ շարժումը, ինչպեսեւ ցանկացած ընտրությունից առաջ ձեւավորված ալյանսները, որոնք նաեւ գործունեություն են ծավալում հետընտրական շրջանում, հաջորդ ընտրությունից առաջ ենթարկվում են որոշակի ձեւափոխումների. ՀԱԿ-ը նույնպես բացառություն չէ:
«Ըստ էության` այդ շարժման ներքին էներգետիկան բավարար չէ այն պահպանելու համար, եթե այդ շարժումը հաղթանակներ չի արձանագրել»,- ասաց նա:
Ստյոպա Սաֆարյանը հատկանշական համարեց այն, որ 2009-ից հատկապես արտաքին քաղաքականության խնդիրներում` լինեն հայ-թուրքական, հայ-ռուսական հարաբերությունները, թե Արցախյան հիմնահարց, ՀԱԿ-ի եւ իշխանության տեսակետները հիմնականում համընկնում էին: «ՀԱԿ-ը կա'մ լռելյայն համաձայնություն հայտնեց իշխանությունների արտաքին քաղաքական նախաձեռնություններին, կա'մ նրա հայտնած առարկությունները շատ փոքր եւ ոչ ռազմավարական բնույթի էին»,- նշեց պատգամավորը: