կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-06 18:59
Քաղաքական

ՀԱԿ-ին խորհուրդ է տալիս չնվնվալ

ՀԱԿ-ին խորհուրդ է տալիս չնվնվալ

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննեսյանին ՀԱԿ-իշխանություն երկխոսությունը հիշեցնում է արագիլների մասին հայտնի հեքիաթը, երբ երկու արագիլ միմյանցից նեղանում են, հետո մեկը գնում է հաշտվելու, մյուսը հայհոյում ու վռնդում է նրան: Հետո իր արարքի համար զղջալով` վռնդող արագիլն է գալիս ներողություն խնդրելու, այս անգամ էլ մյուս արագիլն է կոպտում, եւ այսպես շարունակ գնում-գալիս են իրար մոտ:

 

Yerkir.am-ի հետ զրույցում անդրադառնալով  ՀԱԿ-ի` զուգարանները բացելու պահանջին` պատգամավորը հիշեց 1980-ականների վերջերը, երբ բազմամարդ միտինգներ էին տեղի ունենում, բայց որեւէ մեկի մտքով չէր անցնում քննարկման առարկա դարձնել այն:

 

«Հարցը, թե որտեղ է մարդն իր բնական պահանջները բավարարում, դարձնել քաղաքական քննարկման առարկա, կարող էին միայն ՀԱԿ-ի այսօրվա ղեկավարները»,- ասաց Վահան Հովհաննիսյանը` հիշեցնելով, որ ժամանակին Հայաստանում մեծ հանրահավաքներ են արել նաեւ Դաշնակցությունը, Հանրապետականը, ՍԻՄ-ը, բոլոր այն ուժերը, որոնք հաղթեցին Լեւոն Տեր-Պետրոսյանին նախագահական ընտրություններում, Արկադի Վարդանյանը, Կարեն եւ Ստեփան Դեմիրճյանը, Արտաշես Գեղամյանը եւ այլք: «Բայց ոչ ոք չի նվնվացել, թե հանրահավաքի ընթացքում իրեն անհրաժեշտ է զուգարան գնալ: Եթե անհրաժեշտ է, թող բոլորով գնան զուգարան»,- խոսքը եզրափակեց Վահան Հովհաննեսյանը: