կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-09 22:21
Քաղաքական

Մի հատ հստակեցրեք դուք ընդհանրապես որևիցե պարտավորություն ունե՞ք․ Ռուսլան Բաղդասարյանը՝ քաղաքապետին

Մի հատ հստակեցրեք դուք ընդհանրապես որևիցե պարտավորություն ունե՞ք․ Ռուսլան Բաղդասարյանը՝ քաղաքապետին

Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը գրում է.

«Սա էլի իր ռեպերտուարում է՝ ինքը ոչ մի բան պարտավոր չի:

Եթե քաղաքապետարանը պարտավոր չի շենքի ներսի խնդիրներով էլ զբաղվել, մի հատ հստակեցրեք դուք ընդհանրապես որևիցե պարտավորություն ունե՞ք: Բացի կեղծ խոստումներ տալուց, ի՞նչ եք արել:

Համատիրությունների աշխատանքը ո՞վ պետք է վերահսկի, որ շենքի ներսի խնդիրները լուծվեն:

Իսկ եթե համատիրությունների ինստիտուտը լավ չի գործում, ո՞վ պիտի օրենքի փոփոխություն նախաձեռնի այն կայացնելու համար:

Տրանսպորտ ես փոխում քո արևին՝ հնադարյա «կոպեկի» արկղ դնելով: Ու դա համարում ե՞ս տրանսպորտային ցանցի ռեֆորմ, ուրեմն կգնաս ձեր տան մուտքի դռանը էդ արկղը կդնես, այ անամոթ:

Բնակֆոնդ ավելացնելիս, իհարկե, չեմպիոն ես, բայց քո սեփական բնակֆոնդը:

Հ.Գ. հարց էի տվել քեզ, Հայկ Մարության՝ քեզ համար 50 դրամն էր թա՞նկ, թե՞ Հայրենիքը:

#մետրոնինչեղավ»: