|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
«Հրապարակ» թերթը գրում է.
Արցախի նախագահը որոշել է համաներում հայտարարել` նախագիծն արդեն խորհրդարան է ուղարկվել։ «Համաներման մասին» օրենքի նախագծով առաջարկվում է մինչեւ 2023 թ. ապրիլի 1-ը հանցագործություն կատարելու մեջ կասկածվող կամ կատարած որոշ կատեգորիայի անձանց նկատմամբ հայտարարել համաներում: Որի անհրաժեշտությունը միտված է «հետպատերազմյան ժամանակաշրջանում Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ իրականացվող շարունակական ոտնձգությունների արդյունքում ստեղծված իրավիճակը, այդ թվում` Արցախը Հայաստանի Հանրապետությանը կապող միակ ճանապարհի արգելափակման հետեւանքով առաջացած հումանիտար ճգնաժամի հետեւանքները որոշ չափով մեղմացնելուն»: Համաներումը նվիրվում է արցախյան շարժման 35-ամյակին եւ տարածվելու է ավելի քան 100 մարդու վրա։ Ընդդիմադիր պատգամավոր Դավիթ Գալստյանն առաջարկել է նախագծից հանել պետական պաշտոնյաներին առնչվող հանցագործությունները, որոնք պետությանը պատճառել են առավել խոշոր չափի՝ առնվազն 3 մլն դրամի վնաս։ Չնայած նախագիծը սահմանում է պետությանը պատճառված վնասի փոխհատուցում, ապա նոր՝ ներում: Գալստյանն ասում է, որ դա նախադեպ կդառնա` պաշտոնյաները կարող են անխնա յուրացնել պետական միջոցները՝ հաշվարկով, որ եթե անգամ բռնվեն, համաներման տակ կընկնեն։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում