|
Փոխարժեքներ
07 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.54 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.0046 |
| GBP | ⚊ | £ 496.57 |
| GEL | ⚊ | ₾ 138.38 |
Մենք Ադրբեջանի կառավարությանը կոչ ենք անում ազատ արձակել հայ ռազմագերիներին: Այս մասին հայտարարել է ֆրանսիացի պատգամավոր Բեռնար Ֆուրնյեն՝ ելույթ ունենալով ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում:
Նրա խոսքով, ՄԻԵԴ-ը հակամարտության ընթացքում եւ դրանից հետո կողմերին կոչ է արել կատարել Գերիների մասին կոնվենցիայի դրույթները: «ՄԻԵԴ-ը ձերբակալված անձանց վերաբերյալ բազմաթիվ դիմումներ է ստացել, որոնք ներկայացվել են կառավարությունների եւ հարազատների կողմից»,- ասել է նա:
Քաղաքական գործչի խոսքով՝ Ադրբեջանի կառավարությունն ընդհանուր բնույթի տեղեկություններ է տրամադրել՝ սահմանափակ ծավալով: «Մեր հիմնական առաջնահերթությունը պետք է լինի կոնվենցիայի պահպանումը: Մենք դիմում ենք Ադրբեջանին` հորդորելով ամբողջությամբ կատարելու ՄԻԵԴ-ի որոշումները, թույլ չտալ խոշտանգումներ... Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը ազատ արձակել ռազմագերիներին»: