|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
ՌԴ Պետդուման լիագումար նիստում հայտարարություն է ընդունել, որում պահանջում է ազատ արձակել Ուկրաինայում ձերբակալված РИА Новости պորտալի ղեկավար Կիրիլ Վիշինսկիին. հայտնում է РИА Новости-ն:
Օրեր առաջ Ուկրաինայի Անվտանգության ծառայության աշխատակիցները ներխուժել էին РИА Новости-ի կիևյան գրասենյակ և խուզարկություն իրականացրել: Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտարարել էր, որ հետաքննություն է իրականացնում` կապված մեդիակառույցների հետ, որոնք գտնվում են ՌԴ-ի վերահսկողության տակ: Իրավապահները պարզել են, որ դրանք օգտագործվել են Ուկրաինայի դեմ հիբրիդային տեղեկատվական պատերազմի շրջանակում: Բացի այդ` ձերբակալվել է РИА Новости Украина-ի ղեկավար Կիրիլ Վիշինսկին, որին կասկածում են Դոնբասի ինքնահռչակ հանրապետությանն աջակցելու և պետական դավաճանության մեջ: