|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ապրիլի 24-ին Մոսկվայի ոստիկանությունը բերման է ենթարկել մի քանի հայերի, ովքեր փորձել են բողոքի ակցիա անցկացնել Ռուսաստանում Թուրքիայի դեսպանատան մոտ: Չորս անչափահաս հայեր բերման են ենթարկվել ավտոմեքենաների պատուհաններից Հայաստանի դրոշը ծածանելու համար:
«ՉԻ» - Մեր ջերմ ողջույնները Մոսկվայի մեկ միլիոնանոց հայկական համայնքին: Փաստորեն, բողոքի (ճիշտ է` չարտոնված) ակցիային մասնակցել է 20-30 մարդ: Ողջունում ենք նաեւ մեր «ռազմավարական դաշնակցի» իրավապահներին (նրանք բողոքի ակցիայի մանսակիցներին բերման են ենթարկել ճանապարհատրանսպորտային կանոնները խախտելու պատրվակով):
Եվ վերջապես, ջերմ ողջույններ Հայաստանի իշխանություններին: Ընդամենը մեկ ամիս առաջ` Հայաստան-Ռուսաստան ֆուտբոլային խաղի օրը, իշխանամետ երիտասարդները Երեւանում երթ էին կազմակերպել եւ ծածանում էին ոչ միայն Հայաստանի, այլեւ Ռուսաստանի դրոշները: Ռուսները, փաստորեն, բարձր են գնահատել մեր այդ «սհաթի օրհնումը»:
Համենայն դեպս, Մոսկվայում հայկական Եռագույն ծածանող ոչ մի երիտասարդ չի գնդակահարվել: