Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեւի Նախարարությունը մոռացել է, որ մենք միապետություն չենք ու մեկ (բարձրագույն կրթություն չունեցող) մարդու ոչ մասնագիտական ցանկությունը չի կարող հիմք լինել ավանդույթ ունեցող տերմինի փոփոխության համար։ Այս մասին գրում է պատմաբան Սուրեն Մանուկյանը։
«ԿԳՄՍՆ-ն առաջարկում է «Հայոց պատմություն» առարկայի անվանումը փոխել «Հայաստանի պատմություն» անվամբ։
Երեւի Նախարարությունը մոռացել է, որ մենք միապետություն չենք ու մեկ (բարձրագույն կրթություն չունեցող) մարդու ոչ մասնագիտական ցանկությունը չի կարող հիմք լինել ավանդույթ ունեցող տերմինի փոփոխության համար։
Քաղաքացի դաստիարակելու առաքելություն հռչակած նախարարությունը ցույց է տալիս ստրկամտության ռեկորդներ։
Եթե վաղը Նիկոլը, օրինակ, ասի, որ Նյուտոնի օրենքները պետք է հանել ֆիզիկայի դասագրքից եւ փոխարինել Փաշինյանի օրենքներով, կասկած չունեմ, որ ծառայամիտ նախարարությունը վազքով կշտապի դասագրքերում փոփոխություն կատարել։ Ու, իհարկե, կշարունակի ճամարտակել քաղաքացի դաստիարակելու մասին»։
Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարարությունը առաջարկում է «Հայոց պատմություն» առարկան վերանվանել «Հայաստանի պատմություն»: