Փոխարժեքներ
11 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.84 |
EUR | ⚊ | € 408.82 |
RUB | ⚊ | ₽ 3.8875 |
GBP | ⚊ | £ 487.91 |
GEL | ⚊ | ₾ 140.28 |
ԱՄՆ Հայ Դատի գրասենյակը հայտնում է, որ ավելի քան 1500 ամերիկահայեր եւ հակա-ցեղասպանության ակտիվիստներ ապրիլի 21-ին, հինգշաբթի օրը ցույց են կազմակերպել Կալիֆորնիայի Կալվեր քաղաքի փողոցներ են դուրս եկել` պահանջելով ԱՄՆ Նախագահ Բարակ Օբամայից` ճանաչել Հայոց Ցեղասպանությունը, համաձայն իր խոստման: Ցույցին ներկա է եղել նաեւ Գրեմմի մրցանակին արժանացած հայազգի երգիչ Սերժ Թանգյանը, որն ուղղորդում էր մի մեծ խումբ մարդկանց, ովքեր կրկնում էին Օբամայի նախընտրական խոստումը` «Որպես նախագահ, ես կճանաչեմ Հայոց Ցեղասպանությունը»: Իսկ ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն իր սոցիալական բլոգներում կոչ է արել մարդկանց` մասնակցելու այդ ցույցին:
Հայ Դատի արեւմտյան գրասենյակի նախագահ Էնդրյու Կզիրյանն ասել է. «Ամերիկահայերը, հակա-ցեղասպանության ակտիվիստները եւ բարեխիղճ մարդիկ ամբողջ աշխարհում սպասում են, թե երբ է Բարակ Օբաման կատարելու իր նախընտրական խոստումը եւ ընդունելու Հայոց Ցեղասպանության փաստը»: