|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Թուրքական «Հայրենիք» կուսակցությունը մտադիր է Ստամբուլում բողոքի ցույց կազմակերպել՝ ուղղված ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի այցի դեմ։
Սպասվում է, որ ԱՄՆ-ի պետքարտուղարը բանակցություններ կվարի Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի և երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
«Մեր անդամներին և կողմնակիցներին հրավիրում ենք բողոքի ակցիայի, որը կկայանա Ստամբուլի Ուսքյութար հրապարակում»,- ասված է կուսակցության հայտարարության մեջ։
«Հայրենիքը» մեղադրում է ամերիկյան վարչակազմին Մերձավոր Արևելքում իրականացվող քաղաքականության համար։ Այն ձախակողմյան կուսակցություն է, ունի հակաարևմտյան և հակաամերիկյան ուղղվածություն։