կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-22 05:00
Սպորտ

Կասիլիասը մտադիր է հաղթել ՉԼ-ում

Կասիլիասը մտադիր է հաղթել ՉԼ-ում

«Ռեալի» ավագ Իկեր Կասիլիասը Իսպանիայի գավաթի եզրափակչում «Բարսելոնայի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (1:0) շնորհակալություն է հայտնել երկրպագուներին: Նա հայտարարել է, որ Արքայական ակումբն այժմ մտադիր է կատալոնացիներին հաղթել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում:

«Ռեալը» մտադիր է հաղթել յուրաքանչյուր մրցակցի: Վերջին շրջանում մեզ անհաջողություններն էին ուղեկցում, բայց գավաթի եզրափակչում մենք ապացուցեցինք, որ մենք կարող ենք ոչ միայն մրցաշարերի հաղթանակի համար պայքարել, այլ նաև մրցանակներ շահել: Մենք այս հաղթանակը նվիրում ենք բոլոր երկրպագուներին, հատկապես նրանց, ովքեր եկել էին Վալենսիա` մեր կողքին լինելու համար: Հիմա անհրաժեշտ է կենտրոնանալ առաջնության` «Վալենսիայի» հետ խաղի վրա: Առաջնությունում իրավիճակն այլ ելք չի թողնում «Ռեալին», քան հաղթելը, քանի որ մենք երբեք չենք հանձնվում: Հետո անհրաժեշտ է նախապատրաստվել Չեմպիոնների լիգայի «Բարսելոնայի» հետ կիսաեզրափակչին, որտեղ մենք մտադիր ենք նրանց հաղթել»,- եզրափակել է Իկերը:

Իսկ ամենից ուշագրավն այն է, ինչ արձանագրում են փաստերը: Ութոտնուկ Իկերը 2-րդ անգամն է ճիշտ գուշակում «Կլասիկոյի» ելքը: