կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-15 05:46
Քաղաքական

Փոփոխություններ` ԱԺ օրակարգում

Փոփոխություններ` ԱԺ օրակարգում

Վաղը Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների փոխարեն, ՀՀ կառավարության առաջարկով, արտահերթ նիստ կհրավիրվի:

Այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ արտահերթ նիստի օրակարգը ձևավորվել է նախարարություններից ստացված հայտերի հիման վրա։ Ընտրվել են այն նախագծերը, որոնք միտված են բարեփոխումներն առաջ մղելուն, գործարար միջավայրի ցուցանիշը բարձրացնելուն։

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էլ ԱԺ նիստի ընթացքում հայտարարել էր, որ փոփոխվել են նաեւ  ԱԺ մայիսի առաջին քառօրյայի օրերը. մայիսի 2-5-ի նիստերը տեղի կունենան մայիսի 9-12-ը: Փոփոխության պատճառը խորհրդարանի նոր դահլիճում կորեացի մասնագետների կողմից իրականացվող տեխնիկական վերազինման աշխատանքներն են։