|
Փոխարժեքներ
30 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Ջրամբարներից ջուրը գյուղացուն հասցնելու ճանապարհին գրանցվում է ջրի 70 տոկոսի կորուստ: Եվ սրա պատճառը ենթակառուցվածքների ոչ բարվոք վիճակում գտնվելն է: Թեեւ պնդում են, որ գյուղացին գործ չունի ջրի կորուստների հետ, նա վճարում է միայն իր հողամաս մտած ջրի քանակի համար:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ տարածքային կառավարման նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի ԾԻԳ-ի տնօրեն Ադիբեկ Ղազարյանն ասաց, որ գումարներ են հատկացվում այս կորուստները նվազեցնելու ուղղությամբ:
Անցյալ 15 տարիների ընթացքում վերանորոգվել է 15 հազար կմ ներտնտեսային ցանց, իսկ նախորդ ամիս բետոնապատվել է Արմավիրի 43 կիլոմետրանոց ջրանցքը, եւ ջրի կորուստները կկրճատվեն:
Ընդհանուր առմամբ, ըստ Ա. Ղազարյանի, համակարգը արդիականացնելու համար պահանջվում է 1.5 միլիարդ դրամ: