Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հանրապետական պատգամավոր Համլետ Հարությունյանը, նույն ինքը` Բառադի Համոն, այն հազվագյուտներից է, որ բիզնեսներ չունի: Ստիպված խորհրդարանական յուրօրինակ եւ շատ «բառադի» բիզնես է հորինել: Նա մոտենում է օլիգարխ պատգամավորներին եւ այլ պատգամավորների ներկայությամբ ընկերաբար հարցնում. «Որ հենց հիմա միլիոն ունենաս, կեսը կտա՞ս ինձ»:
«Անպայման»` սովորաբար պատասխանում են եւ ընկնում կրակը: Որովհետեւ Բառադի Համոն տեղնուտեղը թեւանցուկ է անում երդում կերած մարդուն եւ նրան ուղեկցում է հաշվապահություն, որտեղ պարզվում է, որ փողի կարիք առանձնապես չունեցող օլիգարխի աշխատավարձը կուտակվել, կարգին փող է դարձել: Պատգամավորը ստանում եւ ստիպված աշխատավարձի կեսը տալիս է Համլետ Հարությունյանին:
Բառադի Համոն այս փորձը հաջողությամբ գործարկել է մի քանի անգամ, սակայն, ըստ խորհրդարանական մեր աղբյուրի, այլեւս հազիվ թե ստացվի, որովհետեւ պատգամավորները որոշել են աշխատավարձերը ժամանակին ստանալ: Այնպես որ, եթե ստիպված կիսվեն էլ, շատ չեն տուժի:
Ասում են` Բառադի Համոն կոնկրետ օլիգարխ պատգամավորից ավելի մեծ ակնկալիք է ունեցել եւ հետո բողոքել է. «Տնաշենը ոնց որ էդ փողի հույսին էր մնացել, որ բերանը չբացվեց` ասի` լրիվ քեզ ըլնի»: