Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փաստորեն, Ալիեւ-կրտսերն իզուր չէր «պառադ» անում։ Կազանի հանդիպում-բանակցություններից խռովկան երեխու պես «պուկ տված» Ադրբեջանի ժառանգական առաջնորդը, իհարկե, նախ ուզում էր «մուսկուլները» ցույց տալ իր հպատակներին, նաեւ՝ ինքն իրեն ու թերեւս մնացած բոլորին, այդ թվում` մեզ, թե իբր՝ տեսեք-տեսեք։
Մանկական հոգեբաններն ասում են, որ ամենքից խռոված տղա երեխաներն այդ հոգեվիճակում ամենից շատ սիրում են խաղալ անագե զինվորիկներով։ Այնպես որ, Ալիեւն այդ առումով ոչ թե բացառություն է, այլ «տիպական դեպք»։
Նույնքան բնութագրական, անգամ կարելի է ասել՝ օրինաչափ էր ադրբեջանական զորահանդեսին ՀԱԿ քարոզչության սրտակեղեք արձագանքը։ Սրանք, որ «մասնագիտացել» են ադրբեջանական ամեն մի ծլնգոց կրկնապատկած վերարծարծելու մեջ, հիմա, իբր, խիստ են հուզվել այն հանգամանքից, որ Ալիեւի «պառադը» հեռարձակվել է «Միր» հեռուստաընկերությամբ, որի հաղորդումները սփռվում են նաեւ Հայաստանի տարածքում։ «Ո՜նց է թույլ տրվել նման շքերթի հեռարձակումը Հայաստանում»,- բացականչում են նորահայտ լիբերալ-ազգայնականները։