Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նոր կառուցվելիք ատոմակայանի վերաբերյալ ԵՐԿԻՐ-ը զրուցել է Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանի հետ:
Նրա կարծիքով` Հայաստանում ատոմակայան կառուցելու հարմար տեղ չկա, իսկ այսօրվա ատոմակայանը կառուցված է այդ նպատակի համար ամենաանհարմար վայրում: Նոր ռեակտորն էլ ուզում են նույն շինհրապարակում կառուցել, ինչը, բնապահպանի կարծիքով, սխալ է, քանի որ այդ տեղանքը սեյսմիկ բարձր ռիսկեր ունի: Բացի այդ` մոտակայքում կա արտեզյան խոշոր ստորգետնյա ջրամբար:
Բնապահպանը նաեւ ընդգծում է, որ տարածքը գյուղատնտեսական համալիր է, որը կերակրում է Հայաստանին, այնտեղ բնակչության խտությունը մեծ է եւ, վերջապես, խոշոր քաղաքին շատ մոտ է` 18-20կմ հեռավորության վրա, մինչդեռ պետք է հեռու լիներ ավելի քան 150կմ:
«Նրանք պետք է գոնե մի ուրիշ տեղ փնտրեին, իսկ նույն տեղում կառուցում են միայն այն պարզ պատճառով, որպեսզի լրացուցիչ ֆինանսներ չծախսեն»,- ասում է Հ. Սանասարյանը եւ նշում, որ նոր կառուցվող ատոմակայանը չի լինելու հայկական. բաժնետերերը Հայաստանից վարձակալելու են տարածքը, արտադրելու են էներգիա ու վաճառեն այն, պետությանն էլ որոշ չնչին հարկեր մուծեն:
«Հայ ժողովրդի ապագայի հաշվին առանձին անհատներ ուզում են շահույթ ստանալ, իսկ նման քայլն, իմ կարծիքով, ոտնձգություն է հայ ժողովրդի այսօրվա եւ ապագայի նկատմամբ»,- ասել է բնապահպանը: