կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-03-26 21:36
Առանց Կատեգորիա

ԵՐԿԻՐ. Հերքում

ԵՐԿԻՐ. Հերքում

Երեկ սկսվեց պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի հայցի քննարկումը ընդդեմ «Երկիր»-ի:

Վերջապես հասկացանք, թե ինչից է այդքան վիրավորվել ժողովրդի ընտրյալը: Պատրաստ ենք հերքել: Եվ այսպես:

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Տիգրան Արզաքանցյանին չի ասել՝ էդ լակոտը, դրա մասին կա համապատասխան տեղեկանք: Պատգամավորը «ստիլյագ» չէ, խորհրդարանի նիստերին ներկայանում է հնամաշ ու անճաշակ հագուստներով: Խոսում, ելույթներ է ունենում և հարցազրույցներ տալիս բացառապես գրական հայերենով, Քյավառի բարբառով չի կարողանում բացատրվել:

Հայաստան է հրավիրում բացառապես գեշ ու անդուր կանանց ոչ թե ինքնաթիռներով, այլ ավտոբուսներով: Քրտնաջանորեն մասնակցում է օրինաստեղծ աշխատանքին, հանդես է եկել բազմաթիվ օրենսդրական նախաձեռնություններով, ելույթներ է ունենում և մասնակցում Ազգային ժողովի բոլոր քվեարկություններին, պարբերաբար հանդիպումներ է ունենում ընտրողների հետ: Ամբողջ կյանքում ոտք չի դրել կազինո կոչվող հաստատություն, բնականաբար, ոչ մի անգամ այնտեղ ծեծի չի ենթարկվել, բնականաբար, ծեծ ուտելու սովորություն ձեռք բերել չէր կարող:

Հավատացի՞ք: