|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Մարտի 1-ի հանրահավաքի սպասումից իշխանություններն այնքան են սարսափել, որ բանը հասել է նրան, որ արդեն ոչ միայն ՀՀ շարքային քաղաքացիներին են հորդորում, սպառնում, խնդրում չգնալ հանրահավաքների, այլեւ արդեն անգամ «Ղարաբաղ» կոմիտեի անդամներին:
Փետրվարի 25-ին ոստիկանությունից զանգել են «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամսոն Ղազարյանին եւ բառացիորեն խնդրել են չմասնակցել մարտի 1-ի հանրահավաքին: Ի պատասխան, Սամսոն Ղազարյանն ասել է, թե ինքն այդ օրը թեեւ աշխատանքի է լինելու, սակայն այդ զանգից հետո արդեն սկզբունքորեն մասնակցելու է մարտի 1-ի հանրահավաքին:
Ի դեպ, մեր տեղեկություններով, մարտի 1-ի հանրահավաքին չմասնակցելու «խնդրանքով» իշխանությունները եւ, մասնավորապես, իրավապահները այս օրերին դիմել են ՀԱԿ-ի անդամ մի շարք կուսակցությունների հայտնի դեմքերին, անգամ` ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի անձնական թիկնազորի անդամներին: