Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.16 |
EUR | ⚊ | € 422.18 |
RUB | ⚊ | ₽ 4.6495 |
GBP | ⚊ | £ 505.97 |
GEL | ⚊ | ₾ 141.47 |
Իրազեկ աղբյուրների փոխանցմամբ` շատ անկախ պատգամավոր եւ իրեն Հայաստանի բացառիկ ու անփոխարինելի քաղաքական գործիչ համարող Վիկտոր Դալլաքյանի եղբայրը` Սամվել Դալլաքյանը, վերջերս մտել է «Օրինաց Երկիր» կուսակցություն: Երեւի, Վիկտոր Դալլաքյանն ամաչել է անձամբ ՕԵԿ-անալ եւ Սամվելին համոզել է, որ ՕԵԿ-ն էնքան լավ կուսակցություն է , որ «ախպերը ախպորը չի տա»:
Ենթադրվում է, որ Սերժ Սարգսյանը շարունակում է ՕԵԿ-ի թվաքանակը մեծացնելու հրահանգներ իջեցնել: Հնարավոր է` շուտով բանը հասնի այնտեղ, որ իր բոլոր «հաճախորդներին» պատվիրի մտնել ՕԵԿ, իհարկե` ընտանյոք հանդերձ: Իսկ ինչու ոչ` ինչ պակաս ՕԵԿ թեկնածու են Գեղամյան Արտաշեսը, Հարությունյան Խոսրովը, Մանուկյան Վազգենը եւ մնացած բոլոր-բոլորը:
Վերջիվերջո, նրանց կուսակցությունների անունը կա, ամանումը` ոչ, կհավաքվեն հաճախորդներից այսօր ամենամերձավորի շուրջ, գոնե կարգին թիվ կունենան: Ասում են` Վիկտոր Դալլաքյանն անգամ բարեխոսել է ԱԽՔ-ի մոտ, որ Սամվելի վրա հույս դնեն, իսկ ինքը կողքից կաջակցի ՕԵԿ-ի գործերին: