|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Անցած ամռանը Նորքի հարսանյաց սրահներից մեկում մերձավորների, ընկերների եւ բարեկամների շրջանակով նշվել է վերջին օրերին մամուլի ուշադրության կենտրոնում հայտնված, մանկապղծության մեջ մեղադրվող, Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի սեփականատեր Սերոբ Տեր-Պողոսյանի տարեդարձը:
Երեկոն կազմակերպված է եղել, ինչպես ասում են, «համեստի մեջ»: Թերեւս, միջոցառման ամենաճոխ բանը եղել է ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, ով սիրով հանձն է առել թամադայի պարտականությունների կատարումը եւ մեծարել` իր բնորոշմամբ «մեծ հայորդուն, բարեգործին եւ մեծատառով` մարդուն»:
Ոստիկանապետից բացի, ներկա է եղել նաեւ Շախմատի ակադեմիայի հիմնադիր Սմբատ Լպուտյանը: