կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-29 02:33
Առանց Կատեգորիա

Տիգրան Կարապետյանը անկեղծ ընդդիմադիր չէ՞

Տիգրան Կարապետյանը անկեղծ ընդդիմադիր չէ՞

Կան պարզ ցուցիչներ, որոնց միջոցով կարելի է կողմնորոշվել, թե ո՞ր քաղաքական ուժն է անկեղծորեն պայքարում բռնապետության դեմ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը բացատրեց, թե ինչպես կարելի է կեղծ եւ անկեղծ ընդդիմություններին տարբերել:

 

«Եթե իշխանությունները հանրահավաքի օրը չեն փակում ճանապարհները, սա նշանակում է, որ գործ չունես իսկական ընդդիմության հետ: Հետեւեք` որ օրերին մարզային տրանսպորտն աշխատում է, որ օրերին` չի աշխատում: Եվ այդտեղից արեք պարզ հետեւություններ»,- ասաց Լ. Զուրաբյանը:

 

Երկրորդ ցուցիչն այն է, թե արդյո՞ք այդ քաղաքական ուժը «համարձակվում է Սերժ Սարգսյանի անունը տալ»:

 

Երրորդ ցուցիչն էլ վերաբերում է ոստիկանների պահվածքին. եթե նրանք միջամտում են ցուցարարներին, ապա խոսքը իսկական ընդդիմության մասին է, «երբ նրանց վրա հարձակվում են նույն «բազազները» եւ ասում են` էս կարգախոսը դուք իրավունք ունեք արտասանելու, այս մեկը` չունեք»:

 

Իսկ հարցին, թե արդյո՞ք խոսքը Տիգրան Կարապետյանի հանրահավաքների եւ նրա ոչ անկեղծ ընդդիմադիր լինելու մասին է, Զուրաբյանը պատասխանեց.

 

«Ես նման բան չասացի։ Ես ասում եմ՝  եթե կասկած կա, ուղղակի հետեւեք։ Կարող է եւ իսկապես ինչ-որ պահից սկսի անկեղծ պայքարել բռնապետության դեմ եւ միանալ մեր պայքարին»։