Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ժողովրդական կուսակցությունն առաջիկա խորհրդարանական ընտրություններին միայնակ է գնալու. այսօր լրագրողներին հայտնեց կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանը:
Նա հայտարարեց, որ իրենք որոշել են այդ ընտրություններում այլընտրանքը դառնալ: «Կա մի մեծ զանգված, որը չի ընդունում Սերժ Սարգսյանին, կա մի զանգված, որը չի ընդունում Լեւոն Տեր-Պետրոսյանին: Եթե մենք կարող ենք լինել այլընտրանք, ինչո՞ւ չօգտագործենք դա»,- ասաց ԺԿ նախագահը:
Տ. Կարապետյանը նշեց, որ ինքը ՀԱԿ-ին միանալու մասին ոչինչ չի հայտարարել, ինքը նշել է, որ միանալու է ժողովրդին եւ կատարել է իր խոստումը. Կոնգրեսի վերջին հանրահավաքի ընթացքում եղել է ժողովրդի մեջ:
ԺԿ առաջնորդի պնդմամբ` ինքը տեղեկություն ունի, որ ՀԱԿ-ին խորհրդարանական ընտրությունների ընթացքում 17-18 մանդատ է խոստացվել: Իսկ Կոնգրեսի պայքարն այլեւս ըմբոստ եւ անկանխատեսելի չէ, եւ ամեն ինչ համակարգվում է: «Իրենք են համակարգում, սցենար ունեն, ռեժիսոր ունեն, ամեն ինչ ցուցակագրված է` ով է խոսելու, ինչի մասին է խոսելու, ինչքան»,- ասաց Տ. Կարապետյանը` հավելելով, որ ինքը կցանկանար ժողովրդի կողմից ինքնաբուխ պոռթկում տեսնել:
«Իշխանությունը հաշվարկ ա, ընդդիմությունը հաշվարկ ա, բա մենք ո՞ւր գնանք, մանավանդ, որ իրենց հաշվարկների մեջ չենք տեղավորվում»,- ասաց նա` հավելելով, որ ընդդիմադիր ուժերը պետք է միավորվեն. «Ազատության հրապարակը պետք է կոչվի միավորման հրապարակ, եւ միասնաբար պետք է պայքար մղվի այս համակարգի դեմ` հանուն հայ ժողովրդի»: