Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«ԱԼՄ-Հոլդինգի» ղեկավար եւ Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը ԵՐԿԻՐ-ի հետ զրույցում Վանաձորի եւ Հրազդանի համայնքային իշխանություններին համարել է «դիշյովի» ու նշել, որ ինքն ուրախ է, քանի որ իշխանությունները սկսել են իրեն «պրիզնատ» գալ ու անգամ վախենալ իրենից: Նշենք, որ ԱԼՄ հեռուստաընկերության փակման դեմ բողոքով Տիգրան Կարապետյանը հունվարի 15-ին ու 16-ին հանրահավաքներ է անցկացրել Վանաձորում ու Հրազդանում` երկու քաղաքներում էլ արժանանալով տեղական իշխանությունների «հազար ու մի խոչընդոտների»:
«Վանաձորում մեր միտինգը փորձեցին ձախողել ամենաստոր ձեւով` մեզ էլեկտրականություն չտրամադրեցին, էդ դեռ քիչ էր` սեւ ապակիներով մի քանի մեքենա էլ, իբրեւ թե հարսանիք է, ազդանշան տալով կես ժամ երթեւեկում էին հրապարակով` փորձելով խլացնել իմ ձայնը: Բայց ես, միեւնույն է, խոսեցի, ժողովուրդն էլ գոռում էր` «Ամո'թ, քաղաքապետարանին, ամո'թ, սադրիչներին»: Հրազդանում էլ ներքաղաքային բոլոր երթուղայիններին ժամը երկուսից մի քանի ժամով ուղարկել էին ընդմիջման, բայց մարդիկ եկան` որն` իր, որն էլ բարեկամի մեքենայովե,-մեզ հետ զրույցում ասաց Տ. Կարապետյանը:
Նշենք, որ վերջին օրերին հանրապետության տարբեր քաղաքներում կազմակերպվող կուսակցության հանրահավաքների շուրջ 15 կարգախոսներին Գյումրիի երեկվա հանրահավաքին հնչել է եւս մեկը` «Ո'չ, այս իշխանությանը». «Իշխանությանը մենք ժամկետ կտանք, եթե փոխվի ու մենք տեսնենք, որ սկսել է քայլեր անել դեպի արդարություն, շանս կտանք, եթե ոչ` շանս չենք տա»,-ԵՐԿԻՐ-ին ասաց Ժողովրդական կուսակցության նախագահը: